27 04 2021

ՀՀ-ում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր․ ԿԲ փոխնախագահ

ՀՀ-ում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր․ ԿԲ փոխնախագահ

Հայաստանը խստացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը։ Կառավարության առաջարկած փոփոխություններն արդեն ԱԺ-ում են։

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը համարվում է ցածր, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր։

«Մի 18 կատեգորիաների միջոցով գնահատվում ու վերլուծվում են այդ ռիսկերը լուրջ մեթոդաբանության հիման վրա` կախված նախորդող հանցագործություններից, դրանց միջազգային տարածվածությունից և ՀՀ տարբեր տեսակի կապերից ելնելով։ Այս գնահատականներով Հայաստանում, միջազգային համադրումներով, բարվոք վիճակ է»,– ասաց Երիցյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ն շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ